Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 134-ով՝ հասնելով 44783-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 266-ով և հասել 40089-ի, իրականացվել է 2329 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 218139-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1172-ի: Բուժվում է 3522 մարդ: