Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հրանտ Բագրատյան. Կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները

Հրանտ Բագրատյան. Կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները
06.09.2020 | 15:51

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է.

«Ծանոթանալով և ուսումնասիրելով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության պայքարին՝ (զինծառայողների և զինծառայողնիրին հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների սխալ հաշվվելու և տրամադրելու հետ կապված խնդիրներին), գտնում եմ, որ նրանց արձակուրդայինները տևական ժամանակ է, ինչ տրամադրվում են՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմանբ։ Գտնում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմանբ։ Ավելի վաղ արտահայտվել եմ, որ ոչ միայն պետք է շտկել թերությունները, այլև մեղավորներին պատասխանատվության կանչել: Դատախազությունը քննում է խնդիրը։ Ուզում եմ հավատալ՝ խնդիրը կլուծվի օրենքին համապատասխան։ Ոչինչ չարած չինովնիկին պարգևավճարներ ենք տալիս սպաների հաշվ՞ին։ Հարգելիներս, նկատի ունեցեք նաև, որ ձեր իրական աշխատավարձը չի ներառում արձակուրդայինը (անկախ նրանից պետական ծառայող եք, թե ոչ պետական հատվածի աշխատող)։ Ուրեմն, երբ ձեզ ազատում են աշխատանքից կամ դուք դիմում եք գրում ու հեռանում, պահանջեք ձեզ չվճարած արձակուրդայինը»։

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ