Թուրքիայի իշխանությունները որոշել են զրահամեքենաներ տեղափոխել Հունաստանի սահման: Դա տեղի է ունենում Անկարայի ու Աթենքի միջև լարվածության աճի ֆոնին՝ գրում է mk.ru-ն: Թուրքական լրատվամիջոցները նշել են, որ զրահատեխնիկայի տեղաշարժը նկատվել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքում: Ամբողջ զրահատեխնիկան պետք է գնացքով ուղարկվի Էդիրնեում գտնվող Իսկենդերունի նավահանգստից՝ հայտնում է Military Observer Telegram ալիքը: Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունը սեպտեմբերի 6-10-ը համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Այն կկոչվի «Միջերկրածովյան փոթորիկ»:
Զորավարժությունները տեղի կունենան Հյուսիսային Կիպրոսում: Դրանցում ներգրավված կլինեն ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, Թուրքիայի ցամաքային ուժերը: