Բեռլինը՝ Մոսկվային կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը հետաքննելու համար, միևնույն ժամանակ դիտավորյալ ձգձգում է այդ գործընթացը՝ չպատասխանելով Ռուսաստանի հարցմանը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Բեռլինի արդարադատության վարչությունը ԳԴՀ իշխանություններից ՌԴ գլխավոր դատախազության հարցումը, որն ուղարկվել էր օգոստոսի 27-ին, ստացել է միայն անցյալ ուրբաթ: «Ո՞ւր է այդ շտապողականությունը, որը դուք պնդում եք: Այն չի բավարարում հենց գերմանական կողմին: Պատասխան չուղարկելով՝ Բեռլինը դանդաղեցնում է հետաքննության ընթացքը, որը ինքն է պահանջում: Հատո՞ւկ: Եթե ԳԴՀ կառավարությունն անկեղծ է իր հայտարարություններում, պետք է շահագրգռված լինի հնարավորինս շուտ պատասխան պատրաստել Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցմանը: Դեռևս համոզվածություն չկա, որ Գերմանիայում երկակի խաղ չեն խաղում»,-հայտարարել է Զախարովան: