Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գրոդնոյում արցունքաբեր գազ են կիրառել

Գրոդնոյում արցունքաբեր գազ են կիրառել
06.09.2020 | 21:33

Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 6-ին բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանության հատուկջոկատայինների միջև, ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է TUT.BY պարբերականը: Գրոդնոյում ժամը 12:00-ից մարդիկ սկսել են հավաքվել քաղաքի տարբեր հատվածներում: Մարդկանց մեծ խումբ է հավաքվել Գրոդնոյի ֆիլհարմոնիկի շենքի մոտ: Տարածքում գտնվող ոստիկանները հանրահավաքի մասնակիցներին նախազգուշացրել են, որ իրենց բողոքի ակցիան «չարտոնված է»: Ցուցարարները երթով շարժվել են դեպի Յանկա Կուպալա պողոտա: Ցուցարարների մեկ այլ խումբ հավաքվել է Օստրովսկի փողոցում: Այնտեղ ձերբակալություններ են եղել:


Գրոդնոյի բնակիչները հավաքվել են նաև Սովետսկի հրապարակում, որտեղ նույնպես ոստիկանության ուժեր են տեղակայված: ՈՀՆՋ-ի աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների շրջանում: Բելառուսներն արդեն մեկ ամիս բողոքում են Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ