Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝44845

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝44845
07.09.2020 | 12:37

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 44845-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 32-ով և հասել 40121-ի: Իրականացվել է 1038 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 219177-ի: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 1175-ի: Բուժվում է 3549 մարդ:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ