Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանն ամենամեծ թվով ապօրինի ներգաղթյալներ ընդունում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Բելգիայից

Հայաստանն ամենամեծ թվով ապօրինի ներգաղթյալներ ընդունում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Բելգիայից
07.09.2020 | 12:38

Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) ոլորտում Հայաստանի համար հատկապես կարևոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Բելգիայի հետ հարաբերությունները, ամենամեծ թվով ապօրինի ներգաղթյալների հետընդունումը կատարվում է հենց այս երկրներից՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«2017-2018-ին ավելի շատ խնդիրներ կային Գերմանիայի հետ, բայց այժմ թրենդը փոխվել է և միգրացիոն հարցեր ավելի շատ Ֆրանսիայի հետ ունենք», - ասաց նա:
Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային համավարակի ամիսներին եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և այս ընթացքում չարտերային թռիչքներով վերադարձ չէր իրականացվում:


«Այժմ սկսում ենք ազդակներ ստանալ, որ եվրոպական երկրների կողմից ցանկություն կա կազմակերպել այդպիսի չարտերային թռիչքներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Հայաստանը հետդարձի վավերացված համաձայնագրեր ունի երեք երկրի՝ Ֆրանսիայի, Չեխիայի և Էստոնիայի հետ: Արմեն Ղազարյանն ընդգծեց, որ վերադարձած ապօրինի ներգաղթյալ ընտանիքներին վեց ամիս տրամադրում են 60 000 դրամ՝ բնակարան վարձակալելու նպատակով, աջակցում ներդրումներ կատարելու և բիզնես սկելու գործում:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ