Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով
07.09.2020 | 12:45

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներով:
worldometers.info կայքի տվյալներով՝ սեպտեմբերի 6-ին 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 108, մահացության ցուցանիշը՝ 303: Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշները.


1. Հայաստան – 15 108
2. Ռուսաստան – 7027
3. Իրան - 4593
4. Ադրբեջան – 3676
5. Թուրքիա – 3311
6. Վրաստան – 414
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով մահացության ցուցանիշները.
1. Հայաստան - 303
2. Իրան – 265
3. Ռուսաստան – 122
4. Թուրքիա –79
5. Ադրբեջան – 54
6. Վրաստան – 5

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ