Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չինական բազմակի օգտագործման տիեզերանավը բարեհաջող վերադարձել է Երկիր

Չինական բազմակի օգտագործման տիեզերանավը բարեհաջող վերադարձել է Երկիր
07.09.2020 | 12:46

Չինական բազմակի օգտագործման փորձարարական տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Երկրի վրա: Տիեզերանավը նախատեսված է տիեզերական տարածության խաղաղ ուսումնասիրության համար: Այն ուղեծիր էր հասցվել «Չանչժեն-2» հրթիռակրի օգնությամբ ուրբաթ՝ տեղեկացրել էր Չինաստանի տիեզերագիտության և տեխնիկայի ընկերությունը: Չինաստանը 3 տարի առաջ հայտարարել էր, որ 2020-ին տիեզերանավ կարձակի, որը կթռչի ինչպես ինքնաթիռը և բազմակի օգտագործման կլինի, ինչը կմեծացնի արձակումների հաճախումներն ու կնվազեցնի արժեքը:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ