Իսրայելցի հնագետների խումբը պեղումների ժամանակ 2500-ամյա թագավորական պալատի ավերակներ է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը։ Երուսաղեմի Հին քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերված երեք սյուների վրա արված փորագրությունը Հուդայական Թագավորության հայտնի խորհրդանիշն է: Այժմ օգտագործվում է իսրայելական մետաղադրամներից մեկի վրա: Փորձագետների կարծիքով՝ պալատը քանդվել է մ. թ. ա. 586-ին՝ Բաբելոնյան արշավանքի ժամանակ։ Գիտնականները չեն բացառվում, որ պալատը կարող էր պատկանել հրեա թագավորներից մեկին։ Հայտնաբերված արտեֆակտները առաջիկա օրերին կցուցադրվեն Երուսաղեմում։