Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լավրովը հայտարարել է ՌԴ պատրաստակամության մասին՝ աջակցելու Կիպրոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

Լավրովը հայտարարել է ՌԴ պատրաստակամության մասին՝ աջակցելու Կիպրոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
07.09.2020 | 12:48

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Philenews» հունա-կիպրական թերթին հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Կիպրոսի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը.

«Մենք պատրաստ ենք աջակցել Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, բայց, իհարկե, միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ շահագրգիռ լինեն և խնդրեն մեզ այդ մասին», – ասել է Լավրովը: Նա նշել է, որ ռուսական կողմը արևելյան Միջերկրական ծովի երկրների ղեկավարությանը բազմիցս կոչ է արել «լուծելու վեճերը բացառապես իրավական դաշտում, խաղաղ ճանապարհով» ։

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ