Երևանի ենթակայության մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն որոշ պայմաններով, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում` մանրամասնելով, որ յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որ մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատության աշխատակցի երեխային, հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: