Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մերկելը չի բացառում Նավալնիի դեպքի անդրադարձը «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագրի վրա

Մերկելը չի բացառում Նավալնիի դեպքի անդրադարձը «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագրի վրա
07.09.2020 | 22:20

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումն անդրադառնա Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա՝ հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը:

Նրա խոսքով` առայժմ վաղ է խոսել Նավալնիի գործով պայմանավորված ռուս-գերմանական հարաբերությունների հնարավոր հետևանքների մասին, Բեռլինում սպասում են ընդդիմադիր գործչի հետ կատարվածի Մոսկվայի պատասխանին:


Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ Նա Մոսկվային կոչ է արել հետաքննել տեղի ունեցածը: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, Ռուսաստանը որևէ առնչություն չունի։ «Հյուսիսային հոսք-2» գազատարը
Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են նախագիծն ավարտելու վճռականության մասին։ Գերմանացի քաղաքական և հանրային մի քանի գործիչներ իշխանություններին հորդորել են հրաժարվել նախագծից, եթե ռուս իրավապահները չհետաքննեն Նավալնիի թունավորումը:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ