Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետը այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ

Վարչապետը այցելել է Տավուշի սահմանապահ համայնքներ
07.09.2020 | 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: Նրան ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Չինարի համայնքում, հանդիպել բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հուլիսյան հաղթական մարտերի կապակցությամբ: Որովհետև, ճիշտ է, Զինված ուժերն են մեր հաղթանակի կերտողը, բայց նրանք եթե չիմանային, որ իրենք ամուր թիկունք ունեն, այդքան ուժեղ և դուխով չէին լինի: Նախ դրա համար շնորհակալություն: Երկրորդն էլ, այո, մեր վերաբերմունքն այն է, որ այս իրավիճակներում պետությունը պետք է կարողանա իր պարտավորությունները հստակ կատարել: Մեր պետական աջակցությունն ընդհանրապես պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց ոչ թե զրկի որևէ բան անելու մոտիվացիայից, այլ հակառակը՝ քաջալերի: Որովհետև հիմա, այսպես ասած, «բարեգործական» տրամաբանությունը շատ հաճախ վնասակար է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք պետության և քաղաքացու պարտավորությունների ճիշտ բալանս ձևակերպել՝ ի՞նչն է պետության պարտավորությունը, ի՞նչն է քաղաքացու պարտավորությունը: Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծելու ձևը աշխատանքն է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ինքը փորձի աշխատանքով իր տված պատասխանատվության շրջանակում իր հարցը լուծել: Եվ այստեղ էլ պետք է պետությունը քաղաքացուն աջակցի, քաղաքացին էլ` պետությանը», - նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առանձնահատուկ քաղաքականություն պետք է լինի սահմանապահ գյուղերի նկատմամբ: Խոսելով սահմանապահ գյուղերի համար ստեղծվող հնարավորությունների մասին` նա ասել է, որ փոփոխություն է կատարվել աշխատող կանանց համար. երեխա ունենալու պարագայում ամսական կստանան 50000 դրամ՝ որպես երեխայի խնամքի վճար, իսկ չաշխատող մայրերը՝ 26000: «Վերջին տարիներին ինձ համար Չինարի գյուղն օրինակ է եղել: Մեր խնդիրն այն է, որ անցած տարի արտահանված 600 տոննա թուզը դառնա 6000 տոննա: Հողի մեջ է ձեր հարցերի լուծումը: Մենք խնդիր ունենք, որ ձեր թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ»,- ասել է վարչապետը:
Վարչապետն ընդգծել է, որ հուլիսյան հաղթանակը պետք է դարձնել Չինարիի վերածննդի և սահմանապահ գյուղերի վերածննդի հարց: «Մենք մեր խեղճությունը պետք է հաղթահարենք: Ու սա է այսօրվա ամենակարևոր իմաստը: Որովհետև հաղթած ժողովուրդը պետք է ինքն իր ներսում սկսի ապրել որպես հաղթանակած: Դա սեղանի պարունակության հետ կապ չունի, դա գրպանի պարունակության հետ կապ չունի: Դա, առաջին հերթին, հոգեվիճակն է: Այդ հոգեվիճակը որ գալիս է, մնացածը հերթով կկարգավորվի», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը և տիկին Հակոբյանն այցելել են Չինարիի բնակիչներից մեկի նոր տան կառուցման շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տունը հակառակորդի հրետակոծությունից ավերվել էր ամբողջությամբ, և կառավարության հատկացրած միջոցներով այժմ կառուցվում է վեց սենյականոց նոր տուն` իր ապաստարանով: Չինարիում ավարտվել են 12 բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք ևս տուժել էին հրետակոծությունից: Վարչապետն այցելել է Մովսես համայնք: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հանդիպմանը բնակիչների հետ քննարկվել է գյուղում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: Վարչապետն ընդգծել է` կառավարության նպատակն է` Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ:


Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է սահմանապահ Այգեպարում։ Այստեղ հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Այգեպարի դպրոցի նոր ապաստարանի կառուցման աշխատանքները: Վարչապետը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակ-խաղաղահրապարկի կառուցման և հրետակոծությունից վնասված 8 բնակարանների վերանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ եղել է նաև Բերդի ամրոցում, որտեղ իրականացվում են պեղումներ:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ