Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից

Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից
07.09.2020 | 22:25

Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից՝ հայտնել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ օգոստոսի 22-ից նա բուժում է ստանում: «Վիճակը բարելավվում է, սկսել է արձագանքել բանավոր ազդակներին։ Առայժմ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները», - ասվում է «Շարիտե» հիվանդանոցի հայտարարությունում:


44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից տեղափոխել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցները կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասի քիմիական նյութով։

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ