Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալեն Սիմոնյան. Քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով ուշացած

Ալեն Սիմոնյան. Քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով ուշացած
07.09.2020 | 22:26

Իմ առաջարկով նախկին 1 միլիոնը դառնում է 5 միլիոն, իսկ զրպարտության պարագայում 2 միլիոնը բարձրանում է մինչև 10 միլիոն՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով սոցիալական ցանցներում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափին:

«Սա նախնական առաջարկ է: Կառավարությունն առաջարկում է 2 միլիոն և 3 միլիոն դարձնել, որը, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին: Կուզեմ նաև մյուս խմբակցությունների պատգամավորների կարծիքները լսել», - ասաց նա: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը, որպես զրպարտության և վիրավորանքի հարցերով 6 դատական հայց ունեցող անձ, կարող է վստահեցնել, որ փոփոխությունները կզսպեն ստահոդ տեղեկություններ տարածողներին: «Կարծում եմ՝ քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով ուշացած: Իրոք, քննարկելու հարց կա, մենք խնդիր ունենք: Կարծում եմ՝ գումարի չափը կարող է մարդկանց զսպել: Օրինակ՝ ինչ-որ կոնկրետ անձ կարող է հնարել, որ իմ վերնաշապիկն արժե 10 000 դոլար կամ մի բան վերագրի ինձ, որի լուրը շրջանառվի ու շահարկվի: Մինչդեռ օգտատերրը կամ որևէ քաղաքացի վիրավորանք հնչեցնելուց առաջ պետք է 2-3 անգամ ավելի շատ կմտածի: Դա վերաբերում է նաև մեզ՝ քաղաքական գործիչներիս: Մենք ևս պետք է զգույշ լինենք», - նշեց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ