Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Գույքահարկը հորս տուն չեմ տանելու, ձեր հոր տուն է մտնելու

Նիկոլ Փաշինյան. Գույքահարկը հորս տուն չեմ տանելու, ձեր հոր տուն է մտնելու
07.09.2020 | 22:28

Ասում են՝ կառավարությունը գույքահարկն ավելացրել ա. գույքահարկն, առաջին հերթին, այս ճանապարհն է դառնալու, Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ձեր մանկապարտեզն է դառնալու։ Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե, որովհետև դա դառնում է ճանապարհ։ Այդ գույքահարկը, որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու։ Ոչ, ձեր հոր տունն է մտնելու, ձեր հայրական տների ճանապարհն է այդ գույքահարկը, մանկապարտեզը, դպրոցն է այդ գույքահարկը», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ