Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը
07.09.2020 | 22:29

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է. «ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ: Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։ ԵԽԽՎ-ն 2007-ի հոկտեմբերի 4-ին ընդունեց 1577 (2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որտեղ հստակ ամրագրված է, որ պետք է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի, անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ: Արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և ցանկացած նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն ոչ միայն խաթարում է ստանձնված միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարումը, այլև մեծապես վնասում է ժողովրդավարության սկզբունքներին։
Հայաստանի ժուռնալիստների միությունը, հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի այսօր առաջարկած Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծը, և կոչ է անում այն Աժ օրակարգ չմտցնել»:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ