Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հակամարտության սրումը կդառնա սեպտեմբերի վերջին Եվրախորհրդի նիստի հիմնական թեման, երբ քննարկվեն Անկարայի դեմ պատժամիջոցները՝ տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ հաղորդում է Euractiv-ը: Նա ասել է, որ ԵՄ-ի այլ երկրներում իր գործընկերների հետ արդեն քննարկել են պատժամիջոցների շրջանակը, որը կարող են իրականացնել Թուրքիայի դեմ: ԵՄ ԱԳ նախարարները օգոստոսի վերջին Բեռլինում համաձայնության եկան Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակի վերաբերյալ, եթե Անկարան չնվազեցնի իր գործողությունների սրումը Արևելյան Միջերկրական ծովում՝ ներառյալ նավթի և գազի հորատանցքերի անօրինական հորատումը: