Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան

Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան
07.09.2020 | 22:35

Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է ԵԽ-ի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)՝ հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին:


«Ես ողջունում եմ Հայաստանի կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։ Կոնվենցիան եզակի գործիք է կանխելու և պայքարելու ամենադաժան հանցագործություններից մեկի դեմ, որը, ցավոք, դեռևս շատ տարածված է մեր հասարակության մեջ»,- ասել է Բատտաինի-Դրագոնին:
Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից։

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ