Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ-ն պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործչին

ԵՄ-ն պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործչին
08.09.2020 | 12:57

ԵՄ-ն պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը Բելառուսի իշխանություններից պահանջել է Կոլեսնիկովային վերադարձնելը «առաջնահերթություն դարձնել, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ»: «Բելառուսում քաղաքական դրդապատճառներով մարդկանց կամայական ձերբակալություններն ու առևանգումներն անընդունելի են», - հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ պահանջելով, որ Մինսկը «դադարեցնի ահաբեկել իր քաղաքացիներին և խախտել սեփական օրենքներն ու պարտավորությունները»:
Կոլեսնիկովայի համախոհները Բելառուսի իշխանություններին են մեղադրում նրա առևանգման մեջ: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության 7 անդամներից միայն 2-ն են ազատության մեջ: Բելառուսի իրավապահ մարմինները հերքում են իրենց առնչությունը Կոլեսնիկովայի անհետացմանը:


Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան երեկ առավոտյան Մինսկի կենտրոնում առևանգվել է անհայտ անձանց կողմից՝ հայտնել են տեղական անկախ լրատվական աղբյուրները։ Միջադեպի ականատեսները պատմել են, որ նրան մտցրել են միկրոավտոբուսի մեջ, որի վրա գրված էր «Կապ», և տարել անհայտ ուղղությամբ:

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ