Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 108-ով՝ հասնելով 44953-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 471-ով և հասել 40 952-ի: Իրականացվել է 1864 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 22141-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1179-ի: Բուժվում է 3182 մարդ: