Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վահե Գրիգորյանը փորձում է աստիճանաբար նորից դերի մեջ մտնել

Վահե Գրիգորյանը փորձում է աստիճանաբար նորից դերի մեջ մտնել
08.09.2020 | 13:04

«Փաստը» գրում է.

«Ներկայումս ՍԴ-ում բավականին հախուռն իրավիճակ է, քանի որ դեռևս վերջնական հստակեցված չէ, թե ՍԴ դատավորներից ովքեր են վերջնականապես լքում իրենց զբաղեցրած պաշտոնը, կամ լքում են, թե ոչ, ովքեր են ընտրվելու և այլն։ ՍԴ-ում ներկա փուլում երկու դատավոր իրենք իրենց «ասող» են հռչակել և փորձում են կոորդինացիա իրականացնել. խոսքը Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի մասին է։ Թերթի՝ ՍԴ աղբյուրը հաղորդել է, որ անցած տարի իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը հիմա փորձում է աստիճանաբար նորից դերի մեջ մտնել։ Ավելին` մեր կառավարական աղբյուրը վստահեցրեց, որ Վահե Գրիգորյանը վերջին մեկ ամսում նկատելի հաճախականությամբ այցելում է կառավարություն. ի դեպ, այցերը տեղի են ունեցել հետաշխատանքային ժամերին։
Մեր զրուցակցի փոխանցմամբ` վերջին այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել է նաև Դիլանյանը, իսկ շատ կարճ ժամանակ անց կառավարություն է եկել նաև փաստաբան Տիգրան Եգորյանը։ Ըստ նույն աղբյուրի` կառավարության շենքում հիշյալ անձինք բավական երկար են մնացել և միասին են լքել այն։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ այդ հանդիպման ժամանակ ոչ միայն ՍԴ հարցերն են քննարկվում, այլև «Մարտի 1»-ի հետ կապված դատավարության ընթացքին առնչվող հարցեր»:

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ