Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են 30.6 %-ով

Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են 30.6 %-ով
08.09.2020 | 13:05

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020-ի օգոստոսը` 2019-ի նկատմամբ) կազմել է 1.8 %՝ ըստ Վիճակագրական կոմիտեի ցուցանիշների։
2020-ի օգոստոսին` 2019-ի օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6 % գնաճ: Մրգի ապրանքախմբում 2020 արձանագրվել է 30.6 % գնաճ: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ դեղձի գինն աճել է 47.1 %-ով, նարնջինը՝ 45.9 %-ով, 2 անգամ թանկացել է խնձորը՝ 108 %-ով, և գրեթե կրկնակի ձմերուկը՝ 82.9 %-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020-ի օգոստոսին` 2019-ի. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 0.3 % գնաճ, 2020-ի հուլիսի համեմատ՝ 3.3 % գնանկում:
2020-ի օգոստոսին` շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9 % գնանկում, 2020-ի հուլիսի համեմատ՝ 0.8% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2020-ի օգոստոսին` 2019-ի օգոստոսի համեմատ, արձանագրվել է 3.9 % գնանկում, իսկ 2020-ի հուլիսի համեմատ՝ 0.5 % գնաճ:


Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում արձանագրվել է 3.5 % գնանկում, իսկ 2020-ի հուլիսի համեմատ՝ 0.3 % գնաճ: Ձվի գինը նվազել է 20.7 %-ով, իսկ 2020 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.0 % գնաճ:
Ոչ պարենային ապրանքների արձանագրվել է 0.6 % գնաճ: 2020 թ. օգոստոսին` հուլիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` 8.7 % և 1.1 % գնաճ: բժԲենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 23.0 % և 29.8 %-ով, իսկ 2019 թ. դեկտեմբերի համեմատ՝ 19.5 % և 24.4 %-ով։
Մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 1.4 %, իսկ 2020-ի հուլիսի համեմատ՝ 0.1 % հավելաճ։

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ