Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սահակաշվիլի. Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը

Սահակաշվիլի. Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը
08.09.2020 | 13:10

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքում գրել է.

«Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում: Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի՝ ես հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խոր ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սաակաշվիլին: Նա ակնարկել է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան: «Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր: Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,-ավելացրել է Սաակաշվիլին:


Սեպտեմբերի 7-ին ճեպազրույցում «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն տեղեկացրել է, որ վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան հոկտեմբերին ընտրություններում Միխեիլ Սահակաշվիլիի թեկնածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում:

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ