Նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերադարձը Վրաստան չի կարող խանգարել նախընտրական հանգիստ գործընթացին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: «Մեկ անգամ էլ կասեմ. թող գա: Ոչ ոք և ոչինչ չի կարող կասկածի տակ դնել երկրի կայունությունը: Եվ ոչ ոք և ոչինչ կասկածի տակ չի դնի նորմալ, հանգիստ մթնոլորտում ընտրությունների անցկացումը», – ասել է Գախարիան: