Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5 266 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5 266 կազմակերպության գործունեությունը
09.09.2020 | 00:35

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով սեպտեմբերի 7-ի դրությամբ կայացվել է 5 266 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 79 617 ստուգում, որից միայն 523-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։


Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ