Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը
09.09.2020 | 00:40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հարևան երկների հետ, մասնավորապես, Միջերկրականի արևելքում Հունաստանի հետ աճող լարվածության ֆոնին շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը։ Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստից հետո Էրդողանն ասել է, թե Թուրքիային դեմ գնացող երկրները բանակցային սեղանի շուրջ նստելու փոխարեն օգտագործում են իրենց խարխլված ռազմական ուժերը՝ ստուգելու Անկարայի դիվանագիտական ջանքերի ու ռազմական գործողությունների ունակությունը։ Էրդողաի խոսքերը հաջորդեցին Հունաստանի հայտարարությանը։ Աթենքը հայտնել է զենք գնելու, իր զինված ուժերը հզորացնելու և ռազմական արդյունաբերությունը արդիականացնելու պլանների մասին։


ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն աճել է, երբ Թուրքիան Միջերկրականի էներգետիկ պաշարներով հարուստ արևելյան շրջանում մեկ ամսի առաջ սկսեց ընդերքի ուսումնասիրություններ կատարել, չնայած ծովային այդ շրջանը վիճահարույց տարածք է Հունաստանի ու Թուրքիայի միջև:

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ