ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է, հայտնում են նախագահի գրասենյակից։ Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական: