Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լուկաշենկո. Հնարավոր է՝ փոքր-ինչ երկար եմ մնացել նախագահի պաշտոնում

Լուկաշենկո. Հնարավոր է՝ փոքր-ինչ երկար եմ մնացել նախագահի պաշտոնում
09.09.2020 | 00:44

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ինքը, հնարավոր է, փոքր-ինչ երկար է մնացել նախագահի պաշտոնում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Այո, հնարավոր է, որ փոքր-ինչ շատ եմ մնացել։ Հնարավոր է, որ ինձ արդեն ոչ միայն հեռուստացույցով, այլև արդուկի և թեյնիկի միջով են ցույց տալիս։ Այո։ Սակայն այժմ միայն ես իրապես կարող եմ պաշտպանել Բելառուսը»,- ասել է Լուկաշենկոն լրագրողներին։ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ Բելառուսի նախագահը հարցազրույց է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցներին։
Ռուսական «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Լուկաշենոն հարցազրույցի ընթացքում չի բացառել սահմանադրական բարեփոխումներից հետո արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, միևնույն ժամանակ հայտարարել է, որ եթե նա հետքայլ անի, իր կողմնակիցներին «մորթելու են»։ Նա շեշտել է, որ չի պատրաստվում շփվել ընդդիմության համակարգող խորհրդի հետ, քանի որ չգիտի՝ «ովքեր են այդ մարդիկ»:


Խոսելով մեծամասշտաբ բողոքի ցույցերի մասին՝ Լուկաշենկոն խոստովանել է, որ որպես անձ իր համար վիրավորական է եղել ժողովրդի կողմից նման վերաբերմունքի արժանանալը, սակայն հասկանում է, որ հանրապետության բնակչության մեծ մասը մոռացել է, թե ինչպիսին է երկիրը եղել 20 տարի առաջ։

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ