Թուրքիայի՝ Սև ծովում գտած գազի որակը լավագույններից է աշխարհում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը: Երկրի իշխանությունները նախատեսում են մինչ հանրապետության 100-ամյակը՝ 2023-ը, Թուրքիայում գազի առաջին խոշոր հանքավայրում սկսել արդյունահանումը:
«Գազի որակի տեսանկյունից հանքավայրը դասվում է աշխարհում լավագույնների շարքում»,- հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո: Թուրքիայի նախագահը հավելել է, որ 320 միլիարդ խորանարդ մետր ծավալով պաշարներն այս տարի հայտնաբերվածների մեջ մեծությամբ երկրորդն են աշխարհում: «Թուրքիան իր երազանքները իրականություն է դարձնում»,-եզրափակել է նա: