Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չինաստանում կլինիկական փորձարկման փուլում գտնվող երկու պատվաստանյութ են ներկայացրել կորոնավիրուսի դեմ

Չինաստանում կլինիկական փորձարկման փուլում գտնվող երկու պատվաստանյութ են ներկայացրել կորոնավիրուսի դեմ
09.09.2020 | 00:48

Չինաստանում երկու դեղագործական ընկերություն առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ իրենց հավանական պատվաստանյութերը: The Jakarta post-ը հաղորդում է, որ պատվաստանյութերը մշակվել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունում: Փորձնական նմուշները ցուցադրվել են Պեկինում անցկացված ցուցահանդեսում: Չինաստանում «մեծ հույսեր են կապում» դրանց հետ: Պատվաստանյութերը փորձարկման երրորդ կլինիկական փուլն են անցնում: Արտադրողները հույս ունեն, որ տարեվերջին կիրառելու թույլտվություն կստանան:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ