Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գերմանիայում հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներկայացվի

Գերմանիայում հոկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներկայացվի
09.09.2020 | 00:49

Գերմանիայում կանցկացվեն BioNTech ընկերության և ամերիկյան գործընկեր Pfizer դեղագործական արտադրողի մշակած SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը հավանություն է տվել պատվաստանյութի՝ երկրորդ և երրորդ փուլի փորձարկումներին։ Գերմանիայում անցկացվող փորձարկումները հուլիսին մեկնարկած միջազգային հետազոտությունների մաս են ազմում։ Փորձարկումներին մասնակցելու է մինչև 30 000 կամավոր, որոնք պատվաստանյութ կամ պլացեբո են ստանալու։ Պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին աշխարհի 120 հետազոտական կենտրոններում արդեն 25 000 կամավոր է մասնակցել։
«Փորձարկումների մեծամասշտաբ, վերահսկվող երրորդ փուլի անցկացումը կարևոր պայման է պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը վերջնականապես հաստատելու համար»,- ընդգծել է BioNTech ընկերության համահիմնադիր Ուգուր Սահինը։ Եթե փորձարկումները հաջող ընթանան, 2 ընկերությունն էլ հոկտեմբերին դիմում կներկայացնեն պատվաստանյութը շուկա հանելու համար։ Թույլտվության դեպքում նախատեսվում է մինչև այս տարվա վերջ մինչև 100 միլիոն չափաբաժին թողարկել, իսկ մինչև 2021-ը՝ մինչև 1,3 միլիարդի։
Այժմ ամբողջ աշխարհում դեղագործական ընկերությունները և կենսատեխնոլոգիական ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ: Գերմանական մեկ այլ ձեռնարկություն՝ կենսատեխնիկական CureVac ընկերությունը ,նույնպես արդեն սկսել է կլինիկական փորձարկումներ իրականացնել:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ