Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները Մոսկվայից պահանջում են պատժել Նավալնիի թունավորման համար պատասխանատուներին

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները Մոսկվայից պահանջում են պատժել Նավալնիի թունավորման համար պատասխանատուներին
09.09.2020 | 13:24

Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ Ռուսաստանից պահանջում են պատժել Ալեքսեյ Նավալնիի թունավորման համար պատասխանատուներին: Ըստ նրանց՝ ընդդիմադիր գործչի թունավորման փաստն արդեն հաստատված է: Ռուսաստանը հերքում է իր առնչությունը: Օմսկի գլխավոր թունաբան Ալեքսանդր Սաբաևը շարունակում է պնդել, որ ոչ ոք չի թունավորել Նավալնիին՝ «եթե թունավորում լիներ, Նավալնին կմահանար առաջին ժամերին»:


Meduza-ին հաջողվել է անուններ չհրապարակելու պայմանով զրուցել բժիշկների հետ, որ մասնակցել են Նավալնիի վերաբերյալ խորհրդակցություններին: Ըստ նրանց, Օմսկի բժիշկներն անմիջապես մատնանշել էին նյարդապարալիտիկ նյութով թունավորման ախտանիշները: Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր օգոստոսի 20-ից, օգոստոսի 22-ին նրան Օմսկից տեղափոխել են Բեռլինի ՙՇարիտե՚ հիվանդանոց: Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ նրա օրգանիզմում հայտնաբերել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութերի հետքեր: «Նովիչոկ»-ը համարվում է մարտական քիմիական զենք և արգելված է ամբողջ աշխարհում:
Ռուսաստանցի բժիշկները Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութ չէին հայտնաբերել:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ