Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

AstraZeneca-ն դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը

AstraZeneca-ն դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը
09.09.2020 | 13:24

AstraZeneca դեղագործական ընկերությունը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումը, երբ այն ստացած կամավորի մոտ անհասկանալի հիվանդություն է զարգացել: Խոստումնալից պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca- ի և Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից, COVID-19 դեմ պատվաստանյութերի առաջատար թեկնածուներից մեկն է:


AstraZeneca- ն սեպտեմբերի 8-ի հայտարարությունում նշել է, որ «դադարեցրել է պատվաստումները, որպեսզի թույլ տա անկախ հանձնաժողովին վերանայել անվտանգության տվյալները»: Բրիտանա-շվեդական ընկերությունը դա անվանել է «սովորական գործողություն»՝ նշելով, որ պետք է տեղի ունենա ամեն անգամ, երբ փորձարկման ընթացքում պոտենցիալ անհասկանալի հիվանդություն է ի հայտ գալիս:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ