Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 45152

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 45152
09.09.2020 | 13:27

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 199-ով՝ հասնելով 45152-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 431-ով և հասել 41023-ի, իրականացվել է 3518 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 224559-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1184-ի: Բուժվում է 2945 մարդ:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ