Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հանրակրթական դպրոցներում «քաղաքական չիստկա» է սպասվում

Հանրակրթական դպրոցներում «քաղաքական չիստկա» է սպասվում
09.09.2020 | 13:27

«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով` «իշխանությունները ներկայումս լրջագույնս մոնիթորինգ են իրականացնում հանրակրթական դպրոցներում՝ յուրօրինակ «քաղաքական չիստկայի» նպատակով։ Դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անընդհատ թիրախավորում էին հանրակրթական դպրոցների քաղաքականացումը՝ իրավացիորեն համարելով անթույլատրելի երևույթ: Սակայն տեղերից ստացվող տեղեկությունները վկայում են, որ այսօր գործ ունենք ճիշտ այն երևույթի հետ, ինչը ժամանակին քննադատում էր Փաշինյանը։ Մեր տեղեկությունների համաձայն` իշխանության վերին օղակներից մարզպետներին հանձնարարել են մանրակրկիտ ու հանգամանալից ուսումնասիրություն իրականացնել և ձեռքի տակ ունենալ այն ուսուցիչների ցուցակները, որոնք այս կամ այն չափով կապված են եղել «նախկինների» հետ, ավելին՝ ներկայումս էլ ունեն «հակահեղափոխական» հայացքներ։ Հատուկ հանձնարարվել է հստակ հետևել անգամ տվյալ ուսուցիչների ֆեյսբուքյան ակտիվությանը, թե ինչ «լայքեր» ու «շեյրեր» են կատարում նրանք սոցցանցի իրենց օգտահաշիվներում, և, ըստ այդմ, ստեղծել մեկ համապարփակ, ամբողջական պատկեր ու տեղեկատվական բազա։ Առաջիկայում աստիճանաբար այդ «անցանկալի» ուսուցիչները կամ տարբեր պատճառաբանություններով քիչ դասաժամեր կստանան, կամ ուղղակի «ժամաքանակի քչության» պատճառով դուրս կմնան դպրոցից»:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ