Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արդարադատության նախարարությունից նոր մանրամասներ են ներկայացնում Ամատունի Վիրաբյանի գործով

Արդարադատության նախարարությունից նոր մանրամասներ են ներկայացնում Ամատունի Վիրաբյանի գործով
09.09.2020 | 13:28

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մանուկյանն այսօր որոշակի պարզաբանումներ է ներկայացրել Արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատված «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի՝ լրատվամիջոցներին տված մեկնաբանության վերաբերյալ: Արխիվի տնօրենը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ իրեն ազատել են հարկեր չվճարելու համար, այն հարկերը, որոնք բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել, հետո կառավարությունը պահուստային ֆոնդից վճարել է: «Դա եղել է ԱԱՀ, օրենքն ընդունվել է 2016 թվականին, բայց բյուջեն այդ գումարը չի նախատեսել, նախատեսել էր 2019 թվականից։ 2016-2018 թվականների համար հարկային մարմինը ստուգում է իրականացրել, ակտ է կազմել, դիմել ենք կռավարություն, պահուստային ֆոնդից տրամադրել են այդ գումարը և մենք վճարել ենք, այնպես, ինչպես բոլոր ՊՈԱԿ-ները», - ասել է Վիրաբյանը: Լուսինե Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Եվ այո, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են կառավարությունից ստացված միջոցների հաշվին։ Սակայն «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի գծով պարտավորություն, և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը, որոնց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 369151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն»։ Վիրաբյանի՝ «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս» պնդման վերաբերյալ էլ նախարարի խոսնակը նշում է, որ ՊԵԿ-ը նախապատրաստել է նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 24․05․2019-ին մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է:

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ