ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Նա այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ներկայացրել լուծման ճանապարհները, նաև հարց-պատասխան ունեցել ապարանցիների հետ:
«Բարեգործությամբ երկիր չես կարող պահել, առաջընթացի համար հարկավոր են իրատեսական ծրագրեր և ոլորտների փորձառու ղեկավարներ»,- նշել է ԲՀԿ նախագահը՝ իշխանավորներին կոչ անելով դուրս գալ գրասենյակներից և շփվել ժողովրդի հետ: