Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նեթանյահուն «պատմական» համաձայնագիր ստորագրելու համար կմեկնի Վաշինգտոն

Նեթանյահուն «պատմական» համաձայնագիր ստորագրելու համար կմեկնի Վաշինգտոն
09.09.2020 | 13:31

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլա բին Զայեդ ալ-Նահայանը հաջորդ շաբաթ կգլխավորեն իրենց երկրների պատվիրակությունները Վաշինգտոնում հարաբերությունների երկկողմ կարգավորման համաձայնագրի ստորագրման արարողությանը: Հայտարարություններն արել են սեպտեմբերի 8-ին Իսրայելի վարչապետը և ԱՄԷ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հինդ ալ-Ուտեյբան: «Հպարտ եմ, որ հաջորդ շաբաթ նախագահ Թրամփի հրավերով մեկնելու եմ Վաշինգտոն և մասնակցելու եմ Սպիտակ տանն Իսրայելի և ԱՄԷ-ի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական արարողությանը», -գրել է Նեթանյահուն Twitter-ում:


«Հաջորդ շաբաթ Նորին Մեծություն Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահայանը կգլխավորի ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյաների պատմական պատվիրակությունը Վաշինգտոնում, որը մասնակցելու է Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի կնքման արարողությանը: Սա նշանակալի իրադարձություն կլինի մեր երկու երկրների և տարածաշրջանի պատմության համար»,-ասված է ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը ժամանակավորապես կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ