Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 9-ին, կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի ֆոնին, կհայտարարի սահմանափակող միջոցառումների խստացման մասին: «Վիրուսի տարածումը դադարեցնելու համար մենք պարզեցնում և ուժեղացնում ենք սոցիալական շփման կանոնները», ասվում է ելույթում, որով հանդես կգա Ջոնսոնը։ Միասին հավաքվող մարդկանց թույլատրելի թիվը ներկայիս 30-ից կիջեցվի 6-ի:
Այս սահմանափակումները տարածվելու են բաց և ցանկացած տարածքների վրա: Սեպտեմբերի 7-ին և 8-ին Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը մոտեցել է 3 000-ի: Վերջին անգամ նման ցուցանիշներ գրանցվել էին մայիսին: