«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը 70 000 դոլար է հանձնել Դամասկոսում Հայաստանի դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի հայերին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով։ Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է՝ 30 հազար դոլար ՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների 502 ուսուցչի, 42 սպասարկող անձնակազմին: 40 000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին: Հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։