Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վեհափառն ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչներին

Վեհափառն ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչներին
09.09.2020 | 21:39

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։ Նախաձեռնության անդամները Վեհափառին են ներկայացրել իրենց առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձել նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։


Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հայորդիներին և կարևորեց ազգային արժեքների պաշտպանության հարցում նրանց ազնիվ ձգտումներն ու նախանձախնդրությունը: Վեհափառը հաստատել է, որ հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ