Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Տիխանովսկայան հանդիպել է Լեհաստանի վարչապետին

Տիխանովսկայան հանդիպել է Լեհաստանի վարչապետին
09.09.2020 | 21:42

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Վարշավայում հանդիպել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ։ Նրանք մասնակցել են «բելառուսական տան» բացմանը։ Սա առաջին անգամն է, որ Տիխանովսկայան դուրս է եկել Լիտվայից, ուր հեռացել էր Բելառուսի նախագահական ընտրություններից հետո։ Լեհաստանի վարչապետն ասել է, թե Վարշավան, ինչպես ամբողջ ԵՄ-ն պաշտպանում է ազատ և ժողովրդավար երկրում ապրելու բելառուս ժողովրդի ձգտումները։ Մորավեցկին նաև ասել է, թե Լեհաստանը «բաց տուն» է օգնության կարիք ունեցող բոլոր բելառուսցիների համար։


Տիխանովսկայան ելույթ է ունեցել Վարշավայի համալսարանում։ Նա ասել է, թե Բելառուսում չնայած բռնաճնշումներին բողոքի ցույցերը պետք է խաղաղ անցկացվեն։

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ