Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Շուշանիկ Ներսիսյան. Գների բարձրացումը 1.5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք չկա

Շուշանիկ Ներսիսյան. Գների բարձրացումը 1.5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք չկա
09.09.2020 | 21:47

«Քաղաքականությունը վերանայելու արդյունքում գները վերանայել ենք: Իրենք հին գներն են տեսել, իրենց էլ եմ բացատրել, որ, գուցե, այն աշխատակցին են մոտեցել, ով այդ պահին նոր գնին չի տիրապետել: Ես նոր գներն եմ ներկայացրել իրենց, բոլորի հետ համաձայնել են: Հանդիպման ընթացքում խոստացանք, որ ամբողջ մաքսային մարմինը նոր գներին կտիրապետի: Միասին հաշվարկեցինք, որ գների բարձրացումը մոտավորապես 1.5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք լինել չի կարող», - լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն՝ անդրադառնալով հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ հանդիպմանը, ներմուծվող ապրանքի մաքսային գներին և այսօրվա բողոքի ակցիային: Տնտեսվարողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախ կառավարության, ապա ՊԵԿ-ի ու Արարատյան մաքսատան մոտ: Նրանք դժգոհում էին հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունից: Արդյունքում, ասում են, որ ապրանքի մաքսային արժեքը զգալի ավելանում է:


Ի պատասխան ցուցարարների դժգոհություններին՝ Ներսիսյանը նշեց, որ ապրանքի բաղադրությունից կախված ապրանքի գինը չի փոխվում: Մեկ այլ դժգոհության վերաբերյալ էլ, թե 7 տաբատ պակաս հայտարարագրելու համար ներմուծողը տուգանվել է՝ ՊԵԿ ներկայացուցիչն ասաց. «Եթե 20 հատ տաբատից 7-ը չի հայտարարագրվել՝ այո, դա արձանագրության ենթակա է, բայց եթե 3 տոննա տաբատի մեջ 7-ը չի հայտարարագրվել… Մենք հիմա օրենսդրական փոփոխություն ենք ուզում ներկայացնել, որ ոչ միտումնավոր չնչին շեղումների դեպքում չտուգանվեն»:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ