Բելառուսը պետք է լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հայտարարել է Բելառուսի նախագահական ընտրություններում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան` լեհական Կարպաչում միջազգային տնտեսական ֆորումում:
«Ռուսաստանը Բելառուսի կյանքում ունի կարևոր նշանակություն, քանի որ մեզ միավորում են առևտրատնտեսական կապերը: Մենք չենք կարող անջատվել Ռուսաստանից: Նա միշտ կլինի մեր հարևանը, և մենք պետք է նրանց հետ ունենանք լավ հարաբերություններ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ: Մենք բոլոր երկրներին խնդրում ենք, որպեսզի ներկա դրությամբ թույլ տան մեզ ինքնուրույն զբաղվել մեր խնդիրներով»,- ասել է Տիխանովսկայան: