ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է՝ մեծ հավանականություն կա, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով Երեկ տռադիոհարցազրույցում նա ասել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ երբ տեսնում են այլախոհին թունավորելու փորձ, գիտակցում են՝ կա զգալի հավանականություն, որ իսկապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտահղացումն է: «Կարծում եմ, որ դա լավ չէ ռուս ժողովրդի համար», - ընդգծել է պետքարտուղարը:
Նավալնիի թիմը, նրա հարազատները ևս կարծում են, որ թունավորման հետևում Ռուսաստանի իշխանություններն են: Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքները: