Կորոնավիրուսի համաճարակից մահերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 903 000-ը: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ վարակվածների թիվը մոտենում է 27,9 միլիոնին, բուժվածներինը՝ 18,8 միլիոնին: Մահվան դեպքերի թվով առաջինմ ԱՄՆ-ն է, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդը Հնդկաստանը: Սեպտեմբերի 14-ից Մեծ Բրիտանիայում 6-ից ավելի մարդկանց հավաքները կարգելվեն, կանոնի խախտման համար 100 ֆունտ, իսկ կրկնակի խախտման համար՝ 3200 ֆունտ ստեռլինգ տուգանք է նախատեսված: Նոր կանոնները չեն տարածվի դպրոցների, աշխատավայրերի վրա, չեն գործի հարսանիքների ու թաղումների դեպքում: Առայժմ երկրում թույլատրվում են մինչև 30-հոգանոց հավաքները: Բրիտանիայում կարանտին էր սահմանվել մարտի վերջին, մայիսից սկսեցին աստիճանաբար վերացնել սահմանափակումները, բայց դրանցից մի քանիսը դեռ ուժի մեջ են: