Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 174-ով՝ հասնելով 45 326-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 210-ով և հասել 41233-ի, իրականացվել է 3250 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 227809-ի: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1185-ի: Բուժվում է 2908 մարդ: