Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀՀԿ շարքերը շարունակում են համալրվել երիտասարդներով

ՀՀԿ շարքերը շարունակում են համալրվել երիտասարդներով
10.09.2020 | 13:12

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀԿ-ին վերջերս անդամագրված երիտասարդների հերթական հանդիպումը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի նոր անդամները և խորհրդի հիմնական կազմը: Երիտասարդները ՀՀ 3-րդ նախագահի հետ հարց ու պատասխանի, ոչ ֆորմալ շփման ընթացքում տվեցին ներքաղաքական և միջազգային օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր, ներկայացրեցին հետագա աշխատանքների կազմակերպման իրենց տեսլականը։


«Շարունակվում է երիտասարդների ակտիվ հոսքը ՀՀԿ: Բազմաթիվ երիտասարդներ՝ կիսելով մեր քաղաքական հայացքներն ու համոզմունքները, համալրում են մեր շարքերը: Վառ օրինակ է 50 երիտասարդների անդամակցությունը ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդին, ինչը վկայում է, որ երիտասարդները իրենց վստահությունը տալիս են մեր երկրում գործող ամենասկզբունքային քաղաքական ուժին: ՀՀԿ-ն պահպանում է իր կայուն և վստահություն ներշնչող գործելաոճը, ինչը, համատարած անորոշության մեջ մեր առավելություններից է» ,- ասաց ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Նարեկ Թադևոսյանը: Կուսակցությանը միացած երիտասարդներից մեկը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Կարապետ Կարապետյանն է, նա որպես կուսակցությանը միանալու շարժառիթներից մեկը նշեց, որ իրեն զայրացնում է քաղաքական օգուտի համար Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակը կասկածի տակ դնելը։ Կարապետը պատրաստ է ուժերի ներածի չափով պաշտպանել մեր հայրենիքը՝ այս անգամ քաղաքական դաշտում։ «Ինչպես և խոստացել էինք՝ նմանօրինակ հանդիպումները պարբերական են լինելու։ Սա երիտասարդության հետ տարվող ամենօրյա աշխատանքի արդյունք է» ,- նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ